Չեխիայում պահանջում են վարչապետ Բաբիշի հրաժարականը

Հազարավոր ցուցարարներ պահանջում են Չեխիայի վարչապետի հրաժարականը, Պրահա, արխիվ, 21 մայիսի, 2019թ.

Չեխ ակտիվիստները պահանջում են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:

Ենթադրվում է, որ առաջիկայում մայրաքաղաք Պրահայում նորից տեղի կունենան բողոքի ցույցեր տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

«Բաբիշը փորձում է թաքցնել ճշմարտությունը, Եվրոպական հանձնաժողովը չի փոխի աուդիտի արդյունքները, Չեխիան պարտավոր կլինի բացատրություն ներկայացնել»,- ասել է «Տրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության Չեխիայի ազգային ծրագրի տնօրեն Դավիդ Օննդրաչկան:

Մայիսի 31-ին Եվրոպական հանձնաժղովը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Չեխիայում փոքր և միջին բիզնեսին օգնելու համար եվրոպական ֆոնդից փոխանցված գումարի մի մասը հայտնվել է վարչապետ և մեծահարուստ գործարար Բաբիշին պատկանող «Ագրոֆերտ» կոնսորցիումի ընկերություններից մեկի հաշվեհամարին: