Գեներալ ՄըքՔենզի․ Իրանը հետ է կանգնել Պարսից ծոցում ԱՄՆ ուժերի վրա հարձակվելու մտադրությունից

Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Պարսից և Օմանի ծոցերը կապող Հորմուզի նեղուցում, արխիվ

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ֆրենք ՄըքՔենզին հայտարարել է, որ Թեհրանը ակներևաբար հետ է կանգնել Պարսից ծոցում ամերիկյան ուժերի վրա հարձակվելու մտադրությունից, սակայն հետագա հարձակման հավանականությունը շարունակում է մնալ բավական իրատեսական։

ՄըքՔենզին չի բացառել, որ կարող է խնդրել ամերիկյան ռազմական ուժերի ավելացում տարածաշրջանում՝ զսպելու համար Իրանից բխող սպառնալիքները։