Թրամփը Լոնդոնի քաղաքապետին «աղետ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ խստորեն քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին:

Նա «Թվիթեր»-ում գրել է, թե «Լոնսդոնի քաղաքապետն աղետ է: Նրան պետք է օր առաջ ազատել աշխատանքից»:

Այս անգամ առիթ է հանդիսացել Լոնդոնում մեկ օրում երեք տղամարդկանց սպանությունը: Մեկը հրազենից է զոհվել, երկուսը՝ դանահարվելուց:

Թրամփը «Թվիթեր»-ում նաև տեղադրել է աջակողմյան սյունակագիր, իր հրապարակումներից մեկում միգրանտներին «ուտիճներ» անվանած Քեթի Հոփքինսի գրառումը՝ «Սա է Խանի Լոնդոնստանը»:

Դավանանքով մահմեդական Սադիկ Խանը բազմիցս է քննադատել Թրամփին հակաիսլամական և հակամիգրանտական կոչերի համար: