Ճապոնիայի ափի մոտ հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի օդերևութաբանական կենտրոնը, արխիվ:

Ճապոնիայի առափնյա շրջանում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով հզոր երկրաշարժ:

Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են մինչև 1 մետր բարձրության ցունամիի հավանականության մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոնշու կղզուց 85 կիլոմետր հուսիսարևելք:

Այս պահին չկան հաղորդագրություններ ավերածությունների և տուժածների մասին: