Թունիսում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Թունիսի կենտրոնում երեկ տեղի ունեցած երկու ահաբեկչական հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Պայթյունի հետևանքով 1 ոստիկան է մահացել, 8 մարդ վիրավորվել է։

Առաջին գրոհը տեղի է ունեցել Թունիսի կենտրոնում գտնվող Շարլ դը Գոլի փողոցում, երկրորդը՝ ալ-Քարջանի թաղամասի ոստիկանության բաժանմունքի մոտ: