Ալմաթիում ներկերի և լաքերի պահեստ է հրդեհվել

Ղազախստան - Ալմաթիում հրդեհվել է քիմիական նյութերի պահեստը, 18-ը հուլիսի, 2019թ.

Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում հզոր հրդեհ է բռնկվել մի շենքում, որտեղ կա ներկերի և լաքերի պահեստ:

Ալմաթիի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդել է, որ հրդեհաշիջման աշխատանքին մասնակցում է 2 ուղղաթիռ, 67 հրշեջ և 27 մեքենա:

Հրդեհը բռնկվել Ալմաթիի Ժետիուի շրջանում: Հրշեջներն ասել են, որ հրդեհը շատ դժվար է մարել, քանի որ պահեստում կա դյուրավառ նյութերի մեծ քանակ: Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան: