Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավը իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։
Ըստ ԱՄՆ նախագահի, անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է, քանի որ սպառնալիք էր ներկայացնում USS Boxer ռազմանավի համար՝ թռչելով մեկ կիլոմետրից ցածր բարձրության վրա, և իրանական կողմը անտեսել է քանիցս արված զգուշացումները։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ պաշտոնական Թեհրանը անօդաչուի կործանվելու մասին տեղեկություն չունի, միաժամանակ մեղադրել է Վաշինգտոնին «ինքն իրեն և ամբողջ աշխարհը անդունդի եզրին հասցնելու» մեջ: