Ռոբերտ Մյուլերը այսօր վկայություն կտա Կոնգրեսում

Ռոբերտ Մյուլեր, արխիվ

ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով գլխավորում էր 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը, այսօր վկայություն է տալու Կոնգրեսում։

Մյուլերը նախ կհանդիպի Ներկայացուցիչների պալատի արդարադատության հարցերով հանձնաժողովի, ապա՝ Հետախուզության հարցերով հանձնաժողովի հետ, այնուհետև կպատասխանի կոնգրեսականների հարցերին:

Հիշեցնենք՝ Մյուլերի գլխավորած հետաքննությունը ապացույցներ է գտել, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, բայց չի գտել որևէ ապացույց, որ Դոնալդ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրության մեջ են եղել Մոսկվայի հետ: