Ուկրաինան ցանկանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ նոր, ավելի երկարաժամկետ ծրագիր ունենալ՝ շեշտը դնելով օտարերկրյա ներդրումների, պետական ունեցվածքի վաճառքի և գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի արգելքի վերացման վրա:
Օլեքսի Հոնչարուկը, ով ղեկավարում է նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական թիմը, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում է շուկայի վրա հիմնված քաղաքականություն վարել:
35-ամյա Հոնչարուկի համոզմամբ, դրան կնպաստի ԱՄՀ-ի ընթացիկ՝ տարեվերջին ավարտվող 14-ամսյա 3,9 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը մինչև 4 տարվա ծրագրով փոխարինելը:
Ներկայումս Կիևը նպատակ ունի հասնել տարեկան 5 տոկոս տնտեսական աճի: Վերջին երեք տարիներին Ուկրաինայի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 2-3 տոկոսով: