Լավրովին կընդունի Ղազախստանի նախագահը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սոչի, 2-ը հոկտեմբերի, 2019թ.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպելու է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Բացի այդ, Լավրովը կհանդիպի իր ղազախ պաշտոնակից Մուխտար Տլուբերդիի հետ:

«Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են միջազգային կազմակերպություններում համագործակցության թեման և տարածաշրջանային խմբավորումների հետ հարաբերությունները»,- հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ խոսքը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Շանհայան համագործակցության մասին է: