Փոխվում են ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի նախագահը և 5 անդամներ

Միխայիլ Ֆեդոտով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա որոշմամբ` Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմի փոփոխություն է տեղի ունենում։ Կփոխվեն խորհրդի նախագահը և հինգ անդամներ, ովքեր պաշտպանել են վերջերս տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները։

Խորհրդի երկարամյա նախագահ Միխայիլ Ֆեդոտովին կփոխարինի նախկին հեռուստահաղորդավար, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Վալերի Ֆադեևը: