Մոուրինյոն նշանակվեց «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է լոնդոնյան «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ:

Ըտ պայմանագրի՝ 56-ամյա Մոուրինյոն «Տոտենհեմ»-ը կգլխավորի մինչև 2022-2023 թվականների մրցաշրջանի ավարտը:

Պորտուգալացի մարզիչը նախկինում ղեկավարել է պորտուգալական «Պորտու», իտալական «Միլան», անգլիական «Չելսի», իսպանական «Ռեալ», «Մանչեսթր Յունայթեդ» թիմերը, վերջինի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է անցյալ տարվա վերջին: