Մոսկվայում ընդդիմության ակտիվիստներ են բերման ենթարկվել

Ռուսաստան - Մոսկվայում իրավապահներն ընդդիմության ակտիվիստների են բերման ենթարկում, արխիվ

Մոսկվայում բերման են ենթարկվել ընդդիմության մի քանի ակտիվիստներ:

Ակտիվիստները պատրաստվում էին պաստառ կախել՝ «Պուտինը թաղեց Սահմանադրությունը» գրությամբ, սակայն դեռ չէին հասցրել անել դա, երբ նրանց մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են շրջապատել, ստիպել են հանել պաստառը պայուսակից, դնել գետնին և բացել:

Ինչում են կոնկրետ մեղադրվում բերման ենթարկվածները, դեռ պարզ չէ: