Թրամփը մտադիր է այս շաբաթ հայտարարել Աֆղանստանից ԱՄՆ զորքերի մի մասի դուրսբերման մասին

Աֆղանստան - ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Քաբուլում ասուլիսի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2019թ․

Ամերիկացի բարձրաստիճան սենատորի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ հայտարարել Աֆղանստանից ամերիկյան զորքերի մի մասի դուրսբերման մասին:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ ամերիկացի զինծառայողների թիվը Աֆղանստանում 12 հազարից կհասցվի 8 հազար 600-ի: