Instagram-ը կպայքարի վիրավորական գրառումների դեմ

Instagram-ը շուտով կսկսի նախազգուշացնել այն օգտատերերին, որոնք իրենց հրապարակած լուսանկարներին և տեսանյութերին կից վիրավորական գրառումներ են կատարում:

Facebook սոցիալական ցանցին պատկանող ընկերությունը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի համակարգ է ստեղծել վիրավորական գրառումները գտնելու համար: