Աֆղանստանում հզոր երկրաշարժ է գրանցվել

Բադախշանի շրջանը, Աֆղանստան

Աֆղանստանում՝ նոսր բնակեցված Բադախշանի շրջանում, այսօր տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նաև հարևան Հնդկաստանում և Պակիստանում, որտեղ մի շարք բնակավայրերում խուճապ է սկսվել:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան: