Իրանի ԱԳ նախարարը տարեվերջին կմեկնի Մոսկվա

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը, արխիվ

Դեկտեմբերի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ Լավրովի և Զարիֆի հանդիպման օրակարգում Իրանի միջուկային ծրագրի և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի խնդիրներն են:

Զախարովան հավելել է, որ Զարիֆի աշխատանքային այցի ընթացքում կքննարկվի նաև Սիրիայի կացությունը: