Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանադրական փոփոխություններով կրճատել օրենսդիրների թիվը՝ 450-ից դարձնելով 300:
Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեղինակած նախագիծն առաջարկում է նաև պատգամավորի համար պարտադիր դարձնել ուկրաիներենի իմացությունը և վերջին առնվազն հինգ տարում երկրի տարածքում բնակվելու պայմանը:
Բացի այդ, կփոխվի նաև օրենսդիր մարմնի ընտրության համակարգը՝ հաջորդ Գերագույն ռադան կընտրվի բացառապես համամասնական ընտրակարգով. նախկինում օրենսդիրներն ընտրվում էին համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: