Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել են Սահմանադրության փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիներ

Ռուսաստան-Սանկտ Պետերբուրգում մի խումբ մարդիկ բողոքում են ընդդեմ Սահմանադրության փոփոխությունների, 15 մարտի, 2020թ.

Սանկտ Պետերբուրգում Սահմանադրական դատարանի մոտ ոստիկանությունն առնվազն 22 մարդ է ձերբակալել: Նրանք պիկետներ էին իրականացնում ընդդեմ Սահմանադրության փոփոխությունների:

Ձերբակալվածների թվում է «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Անաստասիա Բուրակովան:

Մարտի 14-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց իր իշխանությունը երկարաձգելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր Պետդումայում: