Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ ամսով հետաձգեց բանակում գարնանային զորակոչի սկիզբը: Կիևում մետրոն փակ է, ցամաքային տրանսպորտը երթուղի է դուրս գալիս միայն հատուկ անցաթղթերով:
Ուկրաինայում կորոնավիրուսի 83 դեպք է գրանցվել, երեք մարդ մահացել է: Առնվազն երկու պատգամավոր է վարակվել: Առողջապահության նախարարը կոչ է անում երկրում արտակարգ դրություն մտցնել:
Համաճարակը ազդել է նաև դատարանների գործունեության վրա: Նիդեռլանդներում հետաձգվել է Ուկրաինայի երկնքում մալազիական ուղևորատար օդանավի կործանման գործով դատավարությունը: