Գերմանական Bosch-ը ստեղծել է կորոնավիրուսի արագ թեստավորման սարքավորում

Գերմանական տեխնոլոգիական կոնցերն Bosch-ը ստեղծել է կորոնավիրուսի արագ թեստավորման սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշումը ստանալ 2,5 ժամում և հուսալի արդյունք է ապահովում՝ 95 տոկոս ճշգրտությամբ, այսօր հայտարարել է ընկերությունը:

Մինչ օրս թեստավորման պատասխանը ստանալը տևել է 4-5 ժամ: Bosch-ի արագ թեստավորման համակարգը ապրիլից հասանելի կլինի:

Առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է ստուգումն անցկացնել տեղում՝ վերացնելով նմուշների տեղափոխման անհրաժեշտությունը: