Պատրիարք Կիրիլը հավատացյալներին հորդորում է այս շրջանում չայցելել եղեղեցիներ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, արխիվ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հավատացյալներին կոչ է արել կորոնավիրուսի վտանգի կապակցությամբ չայցելել եկեղեցիներ:

«Մենք ձեզ կոչ ենք անում խստորեն հետևել Ռուսաստանի սանիտարական իշխանությունների կարգադրություններին և զերծ մնալ եկեղեցիներ այցելելուց, քանի դեռ դրա համար չի տրվի պատրիարքական հատուկ օրհնություն, մնացեք տներում և տանն աղոթեք»,- հայտարարել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Մարտի 29-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստանում կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 1500 մարդ, մահացել է 8 հիվանդ: