Թուրքիայում 31 քաղաքների բնակիչներին չորս օրով արգելվում է լքել իրենց տները

Թուրքիա - Ստամբուլի Իսթիքլալ փողոցը դատարկ է, ապրիլ, 2020թ.

Թուրքիայում 31 քաղաքների բնակիչներին այսօրվանից չորս օրով արգելվում է լքել իրենց տները:

Կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով Թուրքիայի իշխանությունները մի քանի կարճաժամկետ կարանտինային միջոցառումներ են ձեռնարկել, սակայն հրաժարվում են արտակարգ դրություն հայտարարել` երկրի առանց այդ էլ թույլ տնտեսությունը չվտանգելու համար:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում մոտենում է 100 հազարին, զոհվել է 2 հազար 400 մարդ: