Զախարովան հրաժարվել է Նավալնու հետ բանավեճից

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օնլայն բանավեճի է հրավիրել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն, հետո` հրաժարվել մասնակցությունից:

Պաշտոնյան պնդել է, թե ընդդիմադիր գործիչն իր համար անընդունելի ձևաչափ ու օրակարգ է առաջարկել: Նավալնին, մինչդեռ, հայտարարում է, թե Զախարովան ինքն ավելի վաղ համաձայնել էր բանավեճի այդ պայմաններին:

Հեռուստատեսային դուելի պառճառ էր դարձել ԱԳՆ խոսնակի վերջին հարցազրույցը, որտեղ նա պնդել էր, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո հազարավոր ռուսաստանցիներ արտերկրում են մնացել և չեն կարողանում հայրենիք վերադառնալ սեփական անփութության հետևանքով: