Կրեմլը հորդորել է իտալացի պաշտոնյաներին ճնշում գործադրել Բրյուսելի վրա` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար, պնդում է լրագրողական հետաքննություններով հայտնի իտալական պարբերականներից մեկը:
Ըստ հրապարակման, Պետդումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին օրերս նամակ է ուղարկել իր իտալացի գործընկերոջը` «Հինգ աստղ» շարժման ներկայացուցիչ Վիտո Պետրոչելիին, հիշեցրել կորոնավիրուսի համաճարակի օրերին Մոսկվայի ուղարկած մարդասիրական աջակցությունը և ի պատասխան օգնություն խնդրել Հռոմից` Ղրիմի բռնակցումից հետո Կրեմլի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները վերանայելու հարցում:
Իտալական թերթը նաև հրապարակել է նամակի պատճենը:
Ավելի վաղ` մարտի վերջին, Ռուսաստանի նախագահը կոչ էր արել «կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սառեցնել պատժամիջոցները», սակայն ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ն այդ կոչին չէին արձագանքել: