Շոյգուն ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Հաղթանակի շքերթին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը այսօր հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերգեյ Շոյգուն ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքեթրին։

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Ավանդաբար մայիսի 9-ին անցկացվող միջոցառումն այս տարի հետաձգվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ըստ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության, զորահանդեսը կտևի մոտ մեկուկես ժամ, այդ ժամանակ գլխավոր հրապարակում կլինի մոտ 14 հազար մարդ։