Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Ռումասի կառավարության պաշտոնանկությունից 24 ժամ չանցած նոր վարչապետ է նշանակել: Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է Ռոման Գոլովչենկոն:
Կառավարության նորանշանակ ղեկավարը 47 տարեկան է, 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ-ին կից գործող Միջազգային հարաբերությունների ինստիտուտը: 2013-18 թվականներին Գոլովչենկոն զբաղեցրել է Արաբական Միացյալ Էմիրություններում Բելառուսի դեսպանի պաշտոնը, վերջին երկու տարիներին պաշտոնավարել է որպես Պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ: