Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ներկայացրել է, թե ինչպես է կառավարությունը նախատեսում երկիրը դուրս բերել համաճարակի պատճառով ծագած ճգնաժամից:
Հաջորդ երկու տարիների ընթացքում Փարիզը 100 միլիարդ եվրո կծախսի ազգային տնտեսությունը վերականգնելու համար: Դրանից 35 միլիարդը կուղղվի ֆրանսիական բիզնեսի մրցունակության բարելավմանը, այդ թվում՝ արտադրության հարկերի իջեցման միջոցով:
Կառավարությունը մտադիր է պայքարել հատկապես երիտասարդների շրջանում գործազրկության դեմ և 2021 թվականին ստեղծել առնվազն 160 հազար նոր աշխատատեղ: