Թուրքիայում շուտով մեկնարկելու է ռուսական Sputnik V պատվաստանյութի կիրառումը

Մոտ ապագայում Թուրքիայում կմեկնարկի ռուսական Sputnik V պատվաստանյութի կիրառումը, այսօր Haber Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջան։

Բացի այդ, ըստ նախարարի, Թուրքիան առաջիկայում սկսելու է սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները։ Այս պահին Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները իրականացվում են չինական Sinovac և ամերիկյան Pfizer վակցինաներով։

Թուրքիայի կառավարության տեղեկություններով` այս պահին երկրի տարածքում 20 միլիոն մարդ է պատվաստվել, որոնցից ութ միլիոնը արդեն իսկ ստացել են պատվաստանյութի զույգ դեղաչափերը։