«Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ և Եվրամիություն զուտ ժամանակի խնդիր է»․ Շմիգալ

Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ և Եվրամիություն զուտ ժամանակի խնդիր է, Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Կիևն ու Թբիլիսին ռազմավարական գործընկերներ են, իսկ Ռուսաստանի կողմից Սև ծովի ավազանում ձեռնարկվող ագրեսիվ քայլերը ստիպում են Վրաստանին և Ուկրաինային էլ ավելի սերտացնել երկկողմ կապերը», - ասել է ուկրաինական կառավարության ղեկավարը։