Հերթական տեխնոգեն աղետը Իրանում

Իրանի տարածքում նոր տեխնոգեն աղետ է գրանցվել՝ հրդեհ է բռնկվել երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում։

Թեհրանում գտնվող ձեռնարկության տնօրեն Շաքեր Խաֆաջիի խոսքով` հրդեհը ծագել է գազատարի անսարքության և դրա հետևանքով տեղի ունեցած գազի արտահոսքի պատճառով։ Գործարանի ղեկավարությունը կտրականապես բացառել է դիվերսիոն գործողության մասին շրջանառվող լուրերը։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ` հրդեհի հետևանքով տուժածներ չկան։