BP ընկերությունը Զանգելան-Ջաբրայիլ հատվածում արևային էլեկտրակայան կկառուցի

British Petroleum նավթագազային ընկերությունն առաջիկա տարիներին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում արևային էլեկտրակայան կկառուցի։ Այսօր ընկերության ներկայացուցիչները նման համաձայնագիր են կնքել Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հետ։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ` 240 մեգավատտ հզորությամբ ապագա էլեկտրակայանը տեղակայված է լինելու Զանգելան-Ջաբրայիլ հատվածում։ Առաջիկայում կողմերը ավարտին կհասցնեն էլեկտրակայանի նախագծման աշխատանքները։