Ադրբեջանը Աղդամում նոր զորամաս է բացել

Ադրբեջանցի զինծառայողներ Աղդամում, արխիվ

Ադրբեջանը նոր զորամաս է բացել Աղդամի շրջանում՝ երրորդը վերջին մեկուկես ամսվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «մարտական հերթապահությունը և զորքերի ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով Աղդամի շրջանում շահագործման է հանձնվել մոդուլային տիպի հերթական զորամասը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում ընդհանուր առմամբ 20 նոր զորամաս է բացվել։