Մեկնարկել են ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումների զորավարժությունները

Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանում մեկնարկել են Զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների զորավարժությունները։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները, «դուրս գալով կենտրոնացման շրջաններ և կրակային դիրքեր զբաղեցնելով, մարտական հրաձգության վարժանքներ են իրականացնում»։

Զորավարժությունների անցկացման շրջանը, ինչպես նաև դրան մասնակցող զինծառայողների թվաքանակը Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում։