Գերմանիայում տղամարդը կրակել է Հայդելբերգի համալսարանում, ապա ինքնասպան եղել

Ոստիկանությունը ժամանել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարան, 24-ը հունվարի, 2022թ.

Գերմանիայի ոստիկանության համաձայն՝ այսօր երկրի հարավ-արևմուտքում գտնվող Հայդելբերգի համալսարանի դասախոսությունների սրահում տղամարդը կրակ է բացել մի քանի հոգու ուղղությամբ, ապա ինքնասպան եղել։

Ոստիկանության տվյալներով՝ նրա ձեռքում եղել է ինչ-որ «երկարափող ատրճանակ»։

Գերմանական Bild թերթի տվյալներով, կրակողը համալսարանի ուսանող է եղել և կրակ է բացել դասախոսությունների սրահում՝ նախքան ինքն իրեն թիրախավորելը։

DPA-ն, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ հրազենային հարձակման հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է, հաղորդվում է ևս երեք վիրավորի մասին։