Պեկինը «դեմ» է Իրանի նկատմամբ նոր եվրոպական պատժամիջոցների կիրառմանը

Չինաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Պեկինը հայտարարել է, որ «դեմ» է Իրանի նկատմամբ նոր եվրոպական պատժամիջոցների կիրառմանը։

Մինչ այդ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։

«Չինաստանը կարծում է, որ դա չի օգնում կողմերին վստահություն կառուցել և կամուրջներ գտնել տարաձայնությունների համար», - պնդել է երկրի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, թե այս հարցով աշխատում է Չինաստանի և Ռուսաստանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանից Արևմուտքի պահանջները զուտ պատրվակ են. Խամենեի