Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի կեսից ավելին օգոստոսի առաջին տասնօրյակում տուժել է երաշտից, ամենից շատ այն ազդել է Կովկասի և Հյուսիսային Բալկանների վրա, հաղորդում է AFP-ը՝ վերլուծելով իրավիճակը դիտարկող եվրոպական կառույցի տվյալները։
Ուսումնասիրությունը, որը օգտագործում է արբանյակային պատկերներ՝ տեղումների ծավալը, հողի խոնավությունը և բուսականության վիճակը գնահատելու համար, երաշտի երեք մակարդակ է առանձնացնում՝ հսկողություն, նախազգուշացում և տագնապ։
Օգոստոսի սկզբին Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի 7.8 տոկոսը գտնվել է երրորդ՝ տագնապալի մակարդակում, 38.7 տոկոսը՝ զգուշացման, 4.9 տոկոսը՝ հսկողության տակ։
Վրաստանի և Հայաստանի 97 տոկոսը, ըստ ուսումնասիրության, տուժել է այս տարվա երաշտից, այս երկրներին հաջորդում են Բուլղարիան և Կոսովոն: Միակ բարելավումը նկատվել է Կենտրոնական Եվրոպայում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և Չեխիայում։
AFP-ի հաշվարկի համաձայն՝ 2025 թվականին հրդեհները Եվրամիությունում արդեն ոչնչացրել են ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառային տարածք, ինչը ռեկորդային թիվ է։