Մարկո Ռուբիոն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցը:

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցին մասնակցել է նաև Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։

Պետքարտուղարը և իր եվրոպացի գործընկերները համաձայնել են շարունակել համագործակցությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջնական բանակցային կարգավորման միջոցով վերջ դնելու համար։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: