Հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները շարունակվում են, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք։
«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը բարդացնում է հրդեհի մարումը», - փոխանցում է APA գործակալությունը։
Ավելի քան մեկ ամիս առաջ բռնկված լայնածավալ հրդեհի պատճառների մասին չի հաղորդվել:
Սա վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում արձանագրված առաջին խոշոր հրդեհն է։