Իրանը և եվրոպական երկրները բանակցել են Ժնևում

Ժնև

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան երեքշաբթի հանդիպել են Իրանի հետ՝ փորձելով վերակենդանացնել միջնորդական ջանքերը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Ժնևում կայացած հանդիպումը միջուկային հարցի շուրջ բանակցությունների 2-րդ փուլն էր:

Որպես E3 հայտնի եռյակն առաջարկել է որոշ ժամանակով հետաձգել ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումն Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը վերսկսի ՄԱԿ-ի տեսչական ստուգումները՝ ներառյալ իր հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը և ներգրավվի բանակցություններում ԱՄՆ-ի հետ։

Թեհրանը նախազգուշացրել է «դաժան արձագանքի» մասին, եթե պատժամիջոցները վերականգնվեն։

Խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից:

«Ժամանակն է, որ Եվրաեռյակը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն անեն՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով»,- նշել է նա սոցիալական ցանցում արված գրառման մեջ:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունները դադարել են այն բանից հետո, երբ Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև քննարկումները տեղի կունենան երեքշաբթի օրը Ժնևում. Բաղայի