Նարեկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից և նշանակվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հրամանագրերը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Մինչ այս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր Լիլիթ Մակունցը: Նրան դեսպանի պաշտոնից հետո կանչելու հրամանագիրը ևս հրապարկված է նախագահի պաշտոնական կայքէջում: Օգոստոսի 22-ին էլ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիլիթ Մակունցն ավարտում է պաշտոնավարումը որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան