Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Բաքու ժամանած Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երեք շաբաթ առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները, նախագահ Ալիևը հայտարարել է, որ այդ արդյունքները «պատմական» նշանակություն ունեն։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության համաձայն՝ հանդիպմանն ընդգծվել է «Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ կապերի ստեղծման կարևորությունը», Գրոնոն նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, այդ թվում՝ տրանսպորտային միջանցքին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը