Ֆրանսիայի և Բրիտանիայի առաջնորդները կհամանախագահեն Փարիզի գագաթնաժողովը՝ Զելենսկիի մասնակցությամբ

Եվրոպացի առաջնորդներն ու պաշտոնյաները մասնակցում են Ուկրաինայի հարցով հանդիպմանը Փարիզի Ելիսեյան պալատում, արխիվ

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հինգշաբթի օրը կհամանախագահեն Փարիզի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է Ելիսեյան պալատ։

Ռուսաստանի երեքուկես տարվա ներխուժմանը վերջ դնելու նոր միջազգային ջանքերի շրջանակներում ձևավորված «Կամավորների կոալիցիայի» հավաքը միավորում է շուրջ երեք տասնյակ եվրոպական երկրների։

Առաջնորդները «կքննարկեն վերջին շաբաթներին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրականացված աշխատանքները և կգնահատեն Ռուսաստանի կողմից համառորեն մերժվող խաղաղության դիրքորոշումից բխող հետևանքները», - ասվում է Ֆրանսիայի նախագահականի հայտարարությունում։

«Ֆրանս պրես» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, նշում է, որ Փարիզի բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ու դիվանագիտական քայլերն են՝ պատերազմը վերջ դնելու ուղղությամբ: Լրատվամիջոցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի հավաքին։

Կիևը դաշնակիցներից անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ խաղաղության հնարավոր գործարքի պարագայում։ Եվրոպական մի շարք երկրներ առաջարկում են խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում որպես անվտանգության միջոց։

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը աջակցում է եվրոպական խաղաղապահ ծրագրերին, սակայն ամերիկացի զինվորներ չի տեղակայի Ուկրաինայում։ Մոսկվան հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայում արևմտյան խաղաղապահ զորքերի ցանկացած գործողության։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն վերահաստատում է՝ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինելու