Ռուսական կողմն ԱԹՍ-երով հարվածել է Օդեսային

Ռուսական կողմն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Օդեսային։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհվել են պահեստներ և բեռնատար։ «ԱԱԾ-ի, Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրշեջ ծառայության և կամավորների ավելի քան 40 հրշեջներ արագորեն տեղայնացրել և մարել են հրդեհը», - ասված է հաղորդագրության մեջ։

Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։