Ռյուտե․ «Ռուսաստանն ի՞նչ կապ ունի Ուկրաինայում տեղակայվող ուժերի հետ»

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է և եթե այդ երկիրը ցանկանում է իր անվտանգությունը երաշխավորող ուժեր տեղակայել՝ խաղաղության պահպանման նպատակով, ապա դա իրենց իրավունքն է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ այսօր Չեխիայի մայրաքաղաքում կազմակերպված համաժողովի ժամանակ։

«Ինչո՞ւ ենք մենք հետաքրքրված, թե ինչ է մտածում Ռուսաստանը Ուկրաինայում տեղակայվող ուժերի մասին։Դա կարող են որոշել միայն ուկրաինացիները», - պնդում է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդը՝ նշելով, թե «Պուտինին էլ ավելի հզորացնելու կարիք չկա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան երբեք չի առարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը անընդունելի է. Պուտին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպացի դաշնակիցներն Ուկրաինայում զորքերի տեղակայման հստակ ճանապարհային քարտեզ ունեն. ֆոն դեր Լայեն