ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարությունը վերանվանվում է Պատերազմի նախարարություն։
Արարողությունը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում։ Գործադիր հրամանագրի համաձայն՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա տեղակալը այժմ կկոչվեն «Պատերազմի նախարար» և «Պատերազմի փոխնախարար»։ Հեգսեթն ասել է, որ վերանվանումը «պարզապես խոսքեր չեն, այլ ռազմական էթիկա»։
Ամերիկայի նախագահի խոսքով՝ Պատերազմի նախարարությունն ավելի համապատասխան անվանում է Պենտագոնի համար՝ հաշվի առնելով «աշխարհում տիրող իրավիճակը»։
Փոփոխությունը պահանջում է Կոնգրեսի հաստատումը։ Ուրբաթ օրը հանրապետականներ Մայք Լին, Ռիք Սքոթը և Գրեգ Ստյուբը ներկայացրել են այդ մասին օրինագիծ։