Կադրային փոխատեղումները Մեծ Բրիտանիայի կառավարությունում շարունակվում են։ Դրանք մեկնարկեցին փոխվարչապետ Անջելա Ռայների հրաժարականից հետո։
Վարչապետ Սթարմերի տեղակալը պաշտոնը լքեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ անշարժ գույքի ձեռքբերման ընթացքում նա նախատեսվածից քիչ հարկեր է վճարել։ Ռայներին փոխվարչապետի պաշտոնում փոխարինել է ԱԳ նախարար Դևիդ Լամին։
Նոր ԱԳ նախարար է դարձել ներքին գործերի նախարար ԻվետԿուպերը։ Արդարադատության նախարար Շաբհանա Մահմուդը այսուհետ զբաղեցնելու է ներքին գործերի նախարարի թափուր մնացած պաշտոնը։
Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ նոր պաշտոններում նշանակված բոլոր գործիչները վարչապետ Սթարմերի հավատարիմ թիմակիցներն են։