Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը

Արխիվ

Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը։ «Համագործակցություն 2025», «Որոնում 2025» և «Էշելոն 2025» համակցված զորավարժություններին մասնակցում էին կազմակերպության բոլոր անդամ պետությունների բանակային ստորաբաժանումները՝ բացառությամբ Հայաստանի։

Զորավարժությունների սցենարով ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորականները համատեղ ուժերով պայքարում էին դաշինքի տարածք ներխուժած անօրինական զինված խմբավորումների դեմ։

«Անօրինական զինված խմբավորման ճամբարի պայմանական գրոհը իրականացրել էին Բելառուսի և Ղրղըզստանի հատուկ ջոկատայինները», - հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։