Իսրայելը պահանջել է ամբողջությամբ տարհանել Գազա քաղաքը

Իսրայելի Զինված ուժերը պահանջել են ամբողջությամբ տարհանել Գազա քաղաքը, որի ուղղությամբ այժմ շարունակվում է Պաշտպանության բանակի՝ օրեր առաջ մեկնարկած լայնածավալ ցամաքային հարձակումը։

Դրա ընթացքում իսրայելական բանակը այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Գազայում դեռևս կանգուն մնացող մի քանի բարձրահարկ շենքերի։

Գազա քաղաքի գրավման անհրաժեշտությունը Իսրայելի վարչապետը բացատրում է նրանով, որ այն «Համաս»-ի գործունեության գլխավոր հանգույցներից մեկն է»։

Միջազգային կազմակերպությունների պնդմամբ՝ Գազա քաղաքի ուղղությամբ հարձակման հետևանքով կարող է տեղահանվել մի քանի հարյուր հազար պաղեստինցի։

Մինչև 2023 թվականի հոկտեմբեր Գազա քաղաքում բնակվում էր շուրջ մեկ միլիոն մարդ, ինչը կազմում էր Գազայի հատվածի բնակչության գրեթե կեսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտարարում է Գազայի տարածքի 40 տոկոսը վերահսկելու մասին