Հայաստանը 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում 0:5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին:

Սա Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հավաքականները առաջին հանդիպումն էր: Այս խաղով թիմերը մեկնարկում էին պայքարը աշխարհի առաջնության որակավորման փուլում։